ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ապագան եկավ

Ապագան եկավ
30.01.2025 | 22:53

Ադրբեջանցիները Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգ են երգում:

Սա է թուրք Նիկոլի իշխանության հետևանքը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի՞նչ կլիներ Բաքվում հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։

Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այդքան լկտի են պահում։

Ինչու՞ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մեկ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» ցուցանակներ են ցույց տալիս, մեկ Երևանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներենով։

Հայե՛ր, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր չարաշահումները։

Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։

Ամո՛թ։

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ